
Հունիսի 11-ին ավարտվեց ԱԺ հերթական՝ 7-րդ նստաշրջանը, թեև փաստացի պատգամավորները դեռևս չեն ավարտել իրենց աշխատանքը. հուիսի 17-ին ԱԺ-ն կառավարության նախձեռնությամբ արտահերթ նստաշրջան կհրավիրվի : Արտահերթի մասին կխոսենք հաջորդ շաբաթ, իսկ այսօր՝ արդեն ավարտված գարնանային նստաշրջանի մասին. ինչով առանձնացավ այն, ինչ հետաքրքիր դեպքեր ու ուշագրավ քննարկումներ եղան:
Ավարտվեց ԲՀԿ- ի այլընտրանքային փուլը
Նստաշրջանն սկսվեց քաղաքական փոփոխված իրավիճակում: ԲՀԿ-ի հետ կատարվածը ուղիղ անդրադարձ ունեցավ թե խմբակցության, թե խորհրդարանի ոչ իշխանական հատվածի վարքագծի վրա: Այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այլևս քաղաքականության հետ առնչություն չունի չունի, ավարտվեց ԲՀԿ-ի կենսգրության այլընտրանքային փուլը:
Մինչ այդ՝ նստաշրջանի մեկնարկին, ԲՀԿ-ն թայմ-աութ վերցրել ՝ ներքին քննարկումների համար: Դրանց արդյունքում պարզ դարձավ, որ 36 անդամի փոխարեն ԲՀԿ-ն ունի արդեն 21 անդամ, իսկ խմբակցության ղեկավարն արդեն Նաիրա Զոհրաբյանն է:
Գագիկ Ծառուկյանը շարունակում է բացակայել
Գագիկ Ծառուկյանի կարգավիճակը այդպես էլ չհստակեցվեց. չնայած հյատարարությանը, թե ԲՀԿ-ի հետ այլևս առնչություն չունի, նրա անունը նստաշրջանի ընթացքում ԱԺ պաշտոնական կայքէջում մնաց ԲՀԿ խմբակցության կազմում: Ծառուկյանի կարգավիճակը թեև փոխվեց, բայց նույնը մնաց բացակայությունների պատկերը: 7-րդ նստաշրջանի ընթացքում ԲՀԿ նախկին առաջնորդը որևէ նիստի չի մասնակցել , ինչպես արել էր նախորդ նստաշրջանների ընթացքում: Բացակայությունների հարցը ԱԺ նախագահը ուսումնասիրեց ՝ չցանկանալով վատ նախադեպեր ստեղծել: Երկար ուսումնասիրությունից հետո պարզվեց՝ Ծառուկյանի բացակայություններն անհարգելի չեն:
ԲՀԿ- ի ակտիվությանը փոխարինվեց ՕԵԿ ակտիվությամբ
Գագիկ Ծառուկյանի պասիվ մասնակցությանը հակառակ նստաշրջանի ընթացքում խիստ ակտիվ դարձավ ՕԵԿ-ի գործունեությունը: Այս նստաշրջանի ընթացքում խորհրդարանական ամբիոնից և խոսափողերից օգտվելու բոլոր ռեկորդները ՕԵԿ-ինն են: Խմբակցության անդամները հարցեր ունեն գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, նախընտրում են ելույթ ունենալ ամբողջ խմբակցությամբ՝ բացատրելով, որ խորհրդարանում են խոսելու համար:
Ավելի վաղ, սակայն, երբ կուսակցությունը դեռ կոալիցիայի անդամ էր ու չուներ իր հեռուստաալիքը, նույնքան ակտիվ չէր: Այս գումարման 3-րդ նստաշրջանում, օրինակ, ըստ Parliamentmonitoring.am-ի տվյալների՝ խմբակցության բոլոր 6 անդամները միասին ունեցել են ընդամենը 15 ելույթ և տվել ընդամենը 9 հարց, 7-րդ նստաշրջանում հարցերի թիվը ավելացել է 8 անգամ, իսկ ելույթները քառապատկվել են:
Նստաշրջան առանց քառյակի, նաեւ… առանց եռյակի
7-րդ նստաշրջանը նախորդից տարբերվեց նաև քառյակի ու եռյակի բացակայությամբ: Ի տարբերություն նախորդ նստաշրջանի ՝ ոչ իշխանական 4 ուժերը որևէ համատեղ նախաձեռնություն չունեցան : Ավելին՝ նույն հարցի մասին հանդես եկան տարբեր առաջարկներով, ինչպես եղավ , օրինակ գազի հանձնաժողովի եզրակացության դեպքում : Ոչ իշխանականներից մեկն առաջարկերց դատախազություն դիմել, մյուսը ՝ առաջարկների ծրագիր մշակել, մյուսն էլ ՝ մշտադիտարկման գործառույթ տալ տնտեսական հարցերի հանձնաժողովին:
Եղան նաև քննարկումներ,ինչպես օրինակ, «Հանրաքվերի մասին» օրենքի դեպքում, երբ նախկին գործընկերները՝ ՀԱԿ- ն ու ՀՅԴ- ն իրար քննադատեցին այնքան բաց տեքստով, որ Գալուստ Սահակայնը արձանագրեց. խորհրդարանում նոր իրավիճակ է ստեղծվել ՝ կռվում են ոչ թե ընդդիմությունն ու իշխանությունը, այլ միայն ընդդիմությունը:
Կռիվ՝ ոչ, բայց մատ թափ տալ ստացվեց
Այս նստաշրջանի ընթացքում առաջին անգամն էր, որ գլխավոր դատախազը ԱԺ նիստերի դահլիճում, ամբիոնի մոտ էր ոչ թե պատգամավորներից մեկին անձեռնմխելիությունից զրկելու, այլ ՝ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացնելու համար: Քննարկումը երկար ստացվեց ՝ դառնալով այս նստաշրջանի ամենաերկարատևն ու թերևս ամենաբուռնը: Պատգամավորներն առնվազն հնրավորություն ունեցան խոսել հանրային հնչեղության բոլոր հարցերի մասին ու լսել գլխավոր դատախազի մեկնաբանությունները: Օրենսդիրները հիմնականում գոհ էին, որ այդ հնարավորությունը ստեղծվեց, բայց ոմանք դժգոհ էին պատասխանների ոճից:
Էթիկայի հանձնաժողովին ոչ ոք չի հիշում
Նոր ռեկորդ էլ գրանցեց էթիկայի հանձնաժողովը:: Այս հանձնաժողովը այնքան վաղուց է խորհրդարանում Էթիկայի խախտումներ տեսել, որ դժվար է անգամ մտաբերելը։ Փոխարենը՝ ամեն ինչ ասում է վիճակագրությունը: 5-րդ գումարման հետ գործունեությունը սկսած հանձնաժողովը 2-րդ նստաշրջանի ընթացքում ստացել է 13 դիմում, 3-րդում` 6, 4- րդում` 2, իսկ 5- րդ` 3 դիմում: 6-րդ նստաշրջանի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ստացել է ընդամենը 1 դիմում, որը վարույթ չի ընդունել: 7-րդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը որևէ դիմում չի ստացել, որևէ նիստ չի գումարել, հետևաբար՝ որևէ որոշում էլ չի կայացրել:





