
Պայթեցվող եկեղեցիներ և սրբավայրեր, քրիստոնյաների տների ավերում. Բի Բի Սի- ն այսօր կադրեր է հրապարակել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքից: Մոսուլի գրավումն անցյալ տարվա հունիսին դաձավ «Իսլամական պետության»՝ երկրում սրընթաց առաջխաղացման կարևոր մասը: Տեղի բնակիչները պատմում են, որ ջիհադականները տեղի բնակչության նկատմամբ կիրառում են կտտանքներ:
Այսօր նաև տեղեկատվություն է տարածվել, որ «Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Մոսուլում այրել են հին Ավետարանը, որի քաշը մոտ 90 կգ էր:




