
Ռուսաստանը հուսով է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 70-րդ նիստի ժամանակ, որը կանցկացվի սեպտեմբերին, Եվրասիական տնտեսական միությունը դիտորդի կարգավիճակ կստանա, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյի հետ հանդիպումից հետո:
«Մենք համակարգում ենք մեր գործընկերների հետ նման նախագծի առաջխաղացման աշխատանքները ՄԱԿ- ում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նշել է նախարարը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիտորդի կարգավիճակ ունեն ԱՊՀ-ն, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Արաբական պետությունների լիգան։
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը ավելի ու ավելի է սկսում հետաքրքրվել Եվրասիական միությունից եկող ազդակներով: «Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ ԵՏՄ-ի ազդակները՝ ուղղված Եվրամիության հետ հարաբերությունների հետ խորացմանը, սկսվում են ընկալվել ավելի ու ավելի լուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։




