
Sotheby’s աճուրդից Մոսկվայի խնդրանքով հանվել է Հովաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը։ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին, որ նկարը գողացվել էր :
BBC-ի հաղորդմամ՝ ծրագրվում էր նկարը աճուրդի հանել այսօր՝ Լոնդոնում: Ավելի վաղ՝ Ինտերպոլի ռուսական բյուրոն դիմել էր բրիտանական ոստիկանությանը՝ խնդրելով չեղյալ հայտարարել աճուրդը:
Ռուսական կողմի տեղեկությունների համաձայն՝ նկարը գողացվել էր 1997 թվականին Մոսկվայում՝ մասնավոր հավաքածուից: Այվազովսկու այս կտավը գնահատվում է 2-3 միլիոն դոլար։




