

Ի՞նչ փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և ԵՄ միջև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Դա պայամանավորված է Հայաստանի ցանկությամբ, թե ինչ ուղղությամբ կցանկանա համագործակցել ԵՄ հետ, այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Նա նաև հստակեցրեց, որ տպավորություն ունի, թե Ռիգայում հաջողվել է համաձայնեցնել համագործակցության մի բլոկ։ Թե ինչի մասին է խոսքը և որ ուղղություններով կարելի է համագործակցել, դեսպանը նշեց, որ մանրամասներ չգիտե, սական. «ենթադրում եմ, որ դրանք հիմնականում կլինեն այն դրույթները, որոնք արդեն Հայաստան ԵՄ նախորդ բանակցությունների օրակարգում էին»։
Թե ինչ ծավալով տնտեսական համագործակցություն կարող է լինել՝ դեսպանը դժվարացավ ասել, նշեց միայն, որ ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնց մասին ինքը պարզորոշ ոչինչ չգիտի։
Անկախ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից՝ ՀՀ-Գերմանիա առևտրատնտեսակասն շրջանառությունն անցյալ տարի ավելացել է 18 տոկոսով , ապրանքաշրջանառությունը՝ 235 մլն եվրո է կազմել: Այս տարվա փետրվարի տվյալներով ևս աճ է արձանագրվել:
Ինչ վերաբերվում է ԵՄ ԱԳ ծրագրի 6 երկրներից Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ Ռայներ Մորելը բացատրեց, որ այդ երկիրը ռազմական համագործակցության հավակնություններ ունի, իսկ ՀՀ- ն ավելի շատ նայում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ:
Ի դեպ՝ չշրջանցվեց Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկմ։ան հարցը։ Ո՞ր փուլում է Բունդեսթագի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը: Գերմանիայի դեսպանը վստահեցրեց, որ այն դեռ ավարտված չէ, այնպես որ՝ պետք է սպասել Բունդեսթագի հետագա քննարկումներին ու վերջնական քվեարկությանը։




