Ուրուգվայի արտգործնախարարությունը պատասխանել է երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարության հղած բողոքի նոտային։ «Թրենդ» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Ուրուգվայի ԱԳՆ-ի պատասխանում ասված է, մասնավորապես, որ պաշտոնական Մոնտեվիդեոյի միջազգային գործունեությունը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների վրա։ «Ուրուգվայը խորը և ավանդական կապեր ունի Հայաստանի Հանրապետության և բարեկամական ու կառուցողական հարաբերություններ` Ադրբեջանի Հանրապետության հետ։ Ուրուգվայի կառավարության ցանկությունն է` ջանքեր գործադրել Ուրուգվային բարեկամ երկու պետությունների միջև տարաձայնությունների վերացման համար` երկխոսության, համաձայնության և խաղաղ այլ միջոցներով, որոնք կպահպանեն երկու ժողովուրդների համագործակցությունը և համակեցությունը։ Դա նաև կհանգեցնի ապագայում ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը և բարեկեցությանը», — հայտարարել է Ուրուգվայի արտգործնախարարությունը` վստահեցնելով, որ Հայաստան եւ Արցախ կատարած այցերի հիմքում այլ նպատակներ և մտադրություններ չեն եղել։
Նմանատիպ հոդված
Բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիր. ուսման վարձի փոխհատուցում և վերապատրաստում
2 Մայիսի, 2024, 13:04
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը չեղարկվել է՝ մայիսի 1-ին օրենսդիր մարմնի շենք ներխուժելու ցուցարարների փորձի պատճառով
2 Մայիսի, 2024, 12:33
Տավուշում իրավախախտում կատարելու համար ոստիկանություն բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել. ՆԳՆ
2 Մայիսի, 2024, 11:14
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
2 Մայիսի, 2024, 11:11
Կարդացեք նաև
Close