Միջազգային
ԱՄՆ կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար.Ջոն Քերի


Միացյալ Նահանգները կշարունակի ուղիներ փնտրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար։ Մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է նաև, որ Վաշինգտոնը «լրջորեն աջակցում է Ադրբեջանի դերին Եվրոպայում Հարավային գազային միջանցքի միջոցով էներգառեսուրսների մատակարարումների դիվերսիֆիկացումն ապահովելու հարցում», գրում է РИА Новости-ն։