
ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի անեքսիան, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը «Новая газета» թերթին տված հարցազրույցում։
«Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի Ղրիմի անօրինական, ոչ լեգիտիմ անեքսիան։ Մենք դրա մասին կրկին հայտարարում ենք»,- ասել է նա։
ՆԱՏՕ- ի ղեկավարը նշել է, որ թեև դաշինքը պնդում է, որ մինսկյան համաձայնությունները պետք է կատարվեն ՝ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորման նպատակով, սակայն դա ամենևին չի նշանակում, որ պատրաստ են ընդունել Ղրիմի բռնակցումը։




