Միջազգային

Ալլա Պուգաչովան Վրաստանում կարող է համերգով հանդես գալ

ՌԴ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան կարող է համերգով հանդես գալ Վրաստանում, հայտնել է Վրաստանի Մշակույթի պալատի նախագահ Դավիդ Օկիտաշվիլին, գրում է Ռիա նովոստին։

«Այժմ բանակցություններ են տարվում Պուգաչովայի՝ Թբիլիսի այցի կազմակերպման շուրջ: Եթե բանակցությունները բարեհաջող ավարտվեն, մենք շատ ուրախ կլինենք, իսկ համերգը տեղի կունենա հոկտեմբերի վերջին»,- ասել է Օկիտաշվիլին։

Պրիմադոննայի վերջին համերգը Թբիլիսիի Սպորտի պալատում կայացել է 1998թ. նոյեմբերին։ Այդ ժամանակ համերգին ներկա է եղել մոտ 9.000 մարդ։ Երգչուհու ամենաառաջին ելույթը Վրաստանում եղել է 1979-ին։

Back to top button