Մխիթարյանների միաբանությունը՝ գրչի ու զենքի յուրօրինակ համաձուլվածք


«Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայինների զենքից»,-Սուլթան Համիդի այս խորտովանությունը լավագույնս բնորոշում է հայ ժողովրդի կյանքում Մխիթարյանների դերն ու նշանակությունը։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը հիմնվեց 1701 թվականին՝ դառնալով հայ գրի, գրչության, նաև տպագրական գործի ամենաշանավոր կենտրոններից մեկը։ Թեմայի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է ԳԱԱ -ի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանի հետ։
Հայ ժողովրդի կյանքում ամենանշանակալի տարեթվերեից էր 1701 թվականը։ Հայստանում այդ թվականին բռնվեց Սյունիքի ապստամբուըթյունը , որն իր բարձրակետին էր հասնելու Դավիթ Բեկի գլխավորությամբ։ Հենց նույն տարեթվին մայր հայրենիքից շատ հեռու՝ Երոպայի սրտում ստեղծվեց Մխիթարյանների միաբանությունը։ ԳԱԱ -ի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Վարդան Դևրիկյանի բնորշմամբ դա գրչի ու զենքի յուրօրինակ համաձուլվածք էր։
Երկար դեգերումներից հետո տեղի իշխանությունների բարեհաճության շնորհիվ Մխիթար Սեբաստացին վերջապես հաստավում է Վենետիկում և հիմնում այն միաբանությունը, որը հետագայում պետք է կոչվեր նրա անունով։ Մխիթարյան միաբանությունը հիմնվեց ու մինչ օրս գործում է Սուրբ Ղազար կղզում։ Բորոտների կղզին այսպիսով դառնում է հայ գրի ու գրչության ամենանշանվոր կենտրոններից մեկը:
«Սուրբ Ղազար» կղզում մինչ օրս պահպանվում են այն անցքերը, որոնց միջոցով ժամանակին սնունդ ու անհրաժեշտ պարագաներ էին փոխանցում հիվանդներին։ Նախախնամությամբ հենց այս կղզուն էր վերապահված դառնալու հայ մշակույթի ջահակիրը 18-19-րդ դարերեում։ Լեոյի բնորոշմամբ՝ 18-րդ դարը հայ ժոողվրդի համր դարձավ Մխիթարյանների դար։ Ըստ Դևրիկյանի՝ Մխիթարյան միաբանները բոլորովին նոր մակարդակի հասցրեցին հայ տպագրությունը։ Նրանց հիմնական աշխատանքը եվրոպական հետազոտական մեթոդների կիրառումն էր հայագիտության տարբեր ոլորտտներում։
Մխիթարյան փառակազմ հատորները ժամանակին հասնում էին անգամ Հայասատանի ամենախուլ գյուղերը, Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներ, մինչև Շուշի։ «Իր ծայրահեղ թշվառության մեջ անգամ հայը գիտակցում էր, որ ինքն արժանի է ուրիշ մի բանի՝ ավելի բարձր ու լուսավոր, իսկ Մխիթարյան հատորները գալիս էին հավաստելու այդ ճշմարտությունը»,-ասում է Վարդան Դևրիկյանը։
Մխիթարյանների դերը հայ ժողովրդի կյանքում լավագույնս բնոորշել է հայության ամենաոխերիմ թշնամիներից մեկը՝ Սուլթան Համիդը. «Ես ավելի շատ վախենում եմ Մխիթարյանների տպագրական գործիքներից, քան հայ ֆիդայինների զենքից»,-խոստովանել է արյունաբու սուլթանը։
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն առ այսօր շարունակում է Մխիթար աբբահոր առաքելությունը, առաքելություն, որն ըստ Վարդաան Դևրիկյանի շնորհված էր նրան ի վերուստ: