Մշակույթ
Նախագահը շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան օրվա առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք: