Միջազգային

Հարգում ենք ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը. Մերկել

marlenahovsepyan
«Մենք հարգում են Հայաստանի որոշումը, որը սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ»,  հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Դաշնային կանցլերը ընդգծել է, որ Ռիգայում այսօր մեկնարկած Արևելյան գործընկերության գագաթաժողովը հատուկ արդիականություն ունի առկա ճգնաժամի ֆոնին, սակայն Եվրամիության տվյալ ծրագիրն ուղղված չէ ոչ Ռուսաստանի ոչ էլ այլ երկրների դեմ:«Արևելյան գործընկերությունը», դաշնային կանցլերի խոսքով, Եվրամիությունը ընդլայնելու քաղաքական գործիք չէ:

«Մենք հարգում ենք այլ միավորումների մաս կազմելու այս կամ այն  պետության իրավունքը», ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ եվրոպական երկները չեն կարող հաշտվել Ղրիմը Ռուսաստանին միացնելու փաստի հետ: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը խաթարել է եվրոպական աշխարհակարգը, ուստի «Արևելյան գործընկերության» գաղափարներն այսօր կարևոր է քան երբևէ:

Back to top button