ԿարևորՄշակույթՏեսանյութեր
«Եվրատեսիլ-2015».«Genealogy»-ն անցավ եզրափակիչ փուլ (տեսանյութ)


«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում քիչ առաջ հայտարարվեցին եզրափակիչ փուլ անցած երկրների անունները: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը եւս անցավ եզրափակիչ փուլ: Մեր երկրից բացի եզրափակչում ելույթ կունենան Ալբանիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի եւ Բելգիայի ներկայացուցիչները:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև՝ Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: