
ԱՄՆ ու Ռուսաստանը Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարմամբ զբաղվող «նորմանդական քառյակին» այլընտրանք են գտել:
«Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվել են այլընտրանքային ձևաչափի շուրջ: Մոսկվան չի տեսնում «նորմանդական քառյակն» ընդլայնելու անհրաժեշտություն, սակայն դեմ չէ, որ Միացյալ Նահանգները երկկողմ ձևափափով մասնակցի քննարկումներին»,- ամփոփելով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի այցը Մոսկվա՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Դիվանագետը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ միջև կընթանա երկխոսություն ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ և միաժամանակ ընդգծել, որ «Նորմանդական քառյակը» կշարունակի աշխատանքը:
Անդրադառնալով քառյակի ձևաչափով առաջիկա հանդիպման ժամկետներին՝ Կարասինը հրաժարվել է ստույգ օր նշել:
Հիշեցնենք, որ «Նորմանդական քառյակի» երկներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան:




