Տաճարական ասպետները` տամպլիերները, «Թանգարանային գիշեր»-ի շրջանակներում այսօր այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու թանգարան, տեղեկացնում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից:
Տաճարական Ասպետների (Տամպլիերների) միաբանության գերագույն առաջնորդարանների կողմից այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նաեւ հուշագիր է ստորագրվել, որով ընդգծվել է, որ Տաճարականների միաբանությունն ընդունում է Հայոց ցեղասպանությունը:
Մինչեւ հուշագրի ընդունումը տաճարական ասպետները ծաղիկներ և ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: