Ռուսական ընկերությունները 1 մլն դոլար են տվել ամերիկացի լոբբիստներին


Bloomberg-ը բացահայտել է Գազպրոմբակի և ՆՈՎԱՏԵՔ-ի ֆինանսական կապերն ամերիկյան լոբբիստների հետ: Արևմտյան պատժամիջոցների թիրախում հայտնված ռուսական ընկերություններն անցյալ տարվա աշնանից ի վեր ավելի քան մեկ միլիոն դոլար են վճարել Վաշինգտոնում օրենքների, այդ թվում՝ Կոնգրեսի կիրառած սահմանափակումների լոբբինգով զբաղվող ընկերություններին:
Գործակալությունը գրում է, որ Գազպրոմբանկը 450 հազար դոլար է վճարել Squire Patton Boggs ընկերությանը, որտեղ աշխատում են նախկին սենատորներ Թրենտ Լոթթն ու Ջոն Բրոն: Ամերիկյան ընկերությունից, ինչպես նաև Գազպրոմբանկից լուրը մեկնաբանել հրաժարվել են:
Ինչ վերաբերում է ՆՈՎԱՏԵՔ-ին, ապա այն ընտրել է մեկ այլ լոբբիստական ընկերություն՝ Publicis Groupe SA’s Qorvis/MSLGROUP-ը, որին «ուկրաինական ճգնաժամի հետ կապված աշխատանքների համար» վճարել է մոտ 740 հազար դոլար: Այս ընկերությունից եւս Bloomberg-ին մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել: