
Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմի 70- ամյակին նվիրված արարողությունների հիմնական միջոցառումը տեղի ունեցավԿարմիր հրապարաւկում՝ ռազմական շքերթով։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 16 հազար մարդ։
Պատմության մեջ առաջին անգամ միջոցառման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է զոհվածների հիշատակի համար 1 րոպե լռություն։
Այս շքերթը նաեւ առիթ էր, որ Ռուսաստանը ներկայացնի իր նոր ռազմական մշակումները՝ БМД-4М զրահամեքենան, «Ռակուշկա» բազմաբնույթ զրահամեքենան, հրթիռային ЯРС համալիրը, «Մրմատա» տանկը։
«Հայրենի հողի ազատագրման համար պայքարել է բազմազգ ժողովուրդը՝ կատարելով անմահ խիզախություն հայրենիքի փրկության համար։ Որտեղ էլ այսօր ապրեն Մեծ հայրենականի վետերանները, պետք է իմանան, որ այստեղ՝ Ռուսաստանում, մենք հարգում ենք իրենց հերոսությունը»,- ասել է Պուտինը։




