Արտոնություններ՝ ներդրումային ծրագրերում
Արտոնություններ ներդրումային մի քանի ծրագրերի, օրենսդրական փոփոխություններ ու ոչ միայն: Կառավարության հերթական նիստի օրակարգում այսօր ընդգրկված է եղել երեք տասնյակից ավելի հարցեր: Կառավարության որոշմամբ, Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում 1500 քառակուսի մետր տարածքում Շախմատի ակադեմիա կկառուցվի: Տարածքը կառավարությունը գնելու է երկու ֆիզիկական անձանցից: «Հողերը էժան ենք օտարում, գնելիս՝ թանկ ենք վճարում»,- նկատել է ՀՀ վարչապետը: Կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի՝ 70-ամյակը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին ցանկանալով հաջողություններ, առողջություն: «Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: