Էրդողանը մայիսի 9- ին Մոսկվա չի մեկնի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը չի մասնակցի Հաղթանակի 70- ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, «Ինտերֆաքսին» հայտնել են Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունից։
«Մոսկվայում Հաղթանակի օրվա նվիրված հանդիսություններին Թուրքիան կներկայացնի Ռուսաստանում դեսպան պարոն Ումիդ Յարդըմը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմել Չիչեքը չէր բացառել, որ Էրդողանը կմեկնի Մոսկվա, հիշեցնում է РБК- ն։ «Պարոն նախագահին ուղարկվել է հրավեր։ Այդ հրավերը կքննարկվի։ Մեր նախագահը կաշխատի դրական պատասխանել դրան»,- հայտարարել էր Չիչեքը։
РБК- ն նաեւ հիշեցնում է, որ Էրդողանը կտրուկ էր արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հայոց ցեղասպանության մասին խոսքերին։ Կրեմլն այն ժամանակ հույս էր հայտնել, որ այդ հարցով տարաձայնությունները բացասական ազդեցություն չեն ունենա Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վրա։