Մշակույթ
Շառլ Ազնավուրը նոր ձայնասկավառակ է թողարկել


Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուր թողարկել է նոր ձայնասկավառակ, տեղեկանում ենք Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան էջից: «Encore» անվանումը ստացած նոր ձայնասկավառակը երգահանի համար կլինի 51-րդը, վերջին՝ «Toujours» ալբոմը նա թողարկել էր 2011 թվականին:
Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 բոլորովին նոր երգ, որոնք ներկայացնում է որպես նվեր իր միլիոնավոր երկրպագուներին: Նշվում է, որ երգերից մի քանիսը նվիրված են հիմնականում իր անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:
Ազնավուրն իր 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 22-ին։