ԱԺ- ն փոփոխություններ կատարեց զինծառայության եւ առողջապահության օրենքներում


Այսօր Աժ- ն քվեարկությամբ՝ 104 կողմ 5 դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատերելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությամբ առաջարկվում է 27 տարին լրացած քաղաքացիների քրեական հետապնդումը դադարեցնել սահմանված գումարի մուծման պարագայում: Դա արվում է, որպեսզի Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները հնարավորություն ունենան վերադառնալ Հայաստան. առաջարկն այսպես է հիմնավորել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախագծին դեմ քվեարկածներից 4- ը ՀԱԿ, իսկ մեկը «Ժառանգություն» խմբակցություններից էին:
Առաջին ընթերցմամբ այսօր ընդունվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու նախագիծը: Հիշեցնենք, այն վերաբերում է բժիշկների վերապատրաստման խնդրին: Մինչ քվեարկությունը պատգամավոր Հրանտ Բագրատյյանը նախագծի հեղինակ պատգամավոր Արա Բաբլոյանին զգուշացրել է, որ հետագայում պետք է հաշվի առնել նաեւ հիվանդների կարծիքը
Այսօր խորհրդարանի օրակարգի մեծ մասը հատկացվելու է ՀՀ նախագահի ներկայացրած համաձայնագրերի քննարկմանը: Համաձայնագրերն, ինչպես հայտնի է ստացվելիք վարկերի մասին է, վերաբերում են Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացմանը, Սադախլո-Բագրատաշեն հատվածում նոր կամրջի կառուցմանը, «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման առաջկցության ծրագրի»- ն: