
Փարիզի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելություն, որի շրջանակներում բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը, նաեւ տեղի է ունեցել հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից իմանում ենք, որ արարողություններին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է, եւ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը։




