Քաղաքական
Նոր նախաձեռնություններ Երեւանում եւ Ստրասբուրգում. մեկնարկեց ԱԺ քառօրյան
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի աշխատանքը խորհրդարանի նախագահն սկսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառումների անդրադարձով: Դրանց ներքին ու արտաքին արձագանքները, ըստ Գալուստ Սահակայնի, փաստում են , որ ցեղասպանություն երևույթի ընկալումն ու գնահատականները թևակոխում են նոր ու ավելի վճռական փուլ:
Կարծես թե կիսելով այս գնահատականը՝ ընդդիմադիրները հետաքրքվել են այլ հարցերով. Ի՞նչ է սպասվում Ժիրայր Սեֆիլյանին ու նրա ընկերներին կամ հնարավո՞ր է արդյոք համաներում հայտարարվի: Իսկ օրենսդրական քննարկումները վերաբերել են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:
Այս ամենաին զուգահետ՝ ստրասբուրգյան արդյունքներն է ամփոփել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։