ՄիջազգայինՑեղասպանություն 100

Դավութօղլուն խոսքով, ոստիկանությունը մահակներով հարձակվել են Ցեղասպանությունը ճանաչողների վրա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, այդ երկրում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, նախընտրական հանդիպում է ունեցել Էրզինջանում (Երզնկա), որտեղ կրկին անդրադարձել է ցեղասպանության թեմային` ասելով, որ իրենք անզիջում են լինելու այդ հարցում, հայտնում է Ermenihaber- ը։

Դավութօղլուն հայտարարելով, թե Էրզինջանը թուրքերով ու քրդերով ամուր կանգնած է եղել, երբ թշնամին ցանկացել է զավթել այն, շեշտել է. «Այս հրապարակից դիմում ենք նրանց, ովքեր ցանկանում են 100-ամյա հաշիվ պահանջել: Մենք չենք տեղավորել ձեզ այս հողերի վրա և Աստծո կամքով Ձեզ գլուխ չենք խոնարհի: Մենք կառերեսվենք մեր պատմության հետ: Մենք կարեկցանք ունեցող ժողովուրդ ենք, սակայն մեզ հետ մեծամտությամբ խոսողներին իրենց տեղը ցույց կտանք»:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի՝ Դավութօղլուն քննադատել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահեթթին Դեմիրթաշին` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության հարցում վերջինի հայամետ դիրքորոշումը: «Դեմիրթաշն այս ժողովրդին զրպարտում է: Ամբողջ աշխարհին առաջարկել ենք բացել մեր արխիվները: Սակայն իմացեք, որ մենք գլուխ չենք խոնարհելու: Դա թող իմանան և մեր թշնամիները, և մեր բարեկամները»,- ասել է Թուրքիայի վարչապետը։

Ոստիկանությունը խոչընդոտել է հիշատակի երթը

Ժողովուրդների դեմոկրատիական կուսակցության և Ժողովուրդների ժողովրդավարական կոնգրեսի Ստամբուլի Քադիքյոյ թաղամասում ապրիլի 26-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, հիշատակման միջոցառման անցկացումը խոչընդոտել են ոստիկանները։ Ըստ «Ակոս»- ի ` ակցիայի մասնակիցները ձեռքներին ունեցել են «Այս ցավը բոլորինս է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարում առերեսվում ենք» գրությամբ պաստառ և փորձել են քայլերթ իրականացնել: Սակայն ոստիկանները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, խլել պաստառը և 6 հոգու ձերբակալել: Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածներից 2-ը վիրավոր են:

Back to top button