Մշակույթ

Երաժշտության զորեղ ուժը. աշխարհահռչակ երաժիշտները՝ մեկ հարկի տակ

arminegevorgyan
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հայ հանդիսատեսի հետ հանդիպում-քննարկումից  հետո  աշխարհահռչակ երաժիշտներ Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանն ու Սերժ Թանգյանը հանդիպեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հայկական երաժշտության մեջ չի կարող ամփոփված չլինել  Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն լավատեսական է, ունի ուրախություն: Այս մասին այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երաժշտասեր հասարակության ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

 

Ո՞ր լեզուն է, որ անկախ ազգությունից ու ռասսայական պատկանելությունից հասանելի է բոլորին. իհարկե դա երաժշտության լեզուն է: Այսօր երաժշտության լեզվով լուծվում են կամ էլ բարձրաձայնվում են քաղաքական հարցեր:

Այս տարի ականատես եղանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվեց նաեւ երաժշտության լեզվով՝ աշխարահահռչակ շատ երաժիշտների կողմից: Նրանք իրենց կատարումներով կոչ արեցին Թուրքիայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր մեկ գաղափարի շուրջ համախմբվել էին  միանգամայն տարբեր ոճի ստեղծագործող երաժիշտներին`կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  դաշնակահար Տիգրան Համասյանը, System of a Down ռոք խմբի հիմնադիր ու մեներգիչ  Սերժ  Թանկյանը, անհատ կատարող Լիլիթ Պիպոյանը: «Ռադիոլուր»ի հարցին, թե արդյո՞ք երաժշտություն լեզուն կարող է վերացնել կամ հարթել  հայ –թուրքական դիվանագիտական անջրպետը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսպես պատասխանեց.

«Իսկապես երաժշտությունը զորավոր ուժ է: Այն ,որ Կոմիտասին տարան ու ետ բերեցին՝ խնայելով, դա երաժշտության ուժն է, ու այն կարող է մեզ աշխարհի հետ կապել»:

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն ասաց, որ  Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ այդպիսով բացելով արդարության ճանապարհը: Ինձ համար ճանաչումը շատ կարեւոր չէ: Միշտ ասում են, որ մեկը տունդ այրում է, ընտանիքիդ սպանում է, հարյուր տարի հետեւից վազում ես՝ միայն, որ դառնա եւ sorry ասի, ի՞նչ է դա»:

Ցեղասապանության թեմայից բացի, հնչեցին նաև քաղաքական հարցեր, որոնք ուղղված էին հիմնականում Սերժ Թանկյանին ու Տիգրան Համասյանին: Հիշեցենք, որ երեւանյան համերգի ժամանակ Սերժ Թանկյանը կոնկրետ քաղաքական կոչեր ուղղեց ՀՀ կառավարությանը՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունը պետք է երկրում ներդնի քաղաքացիական հասարակության սկզբունքը, հրաժարվի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանգնեցնի երկրի բնակչության սարսափելի նվազումը: «Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ասել ձեզ այս բաները և միաժամանակ ձեզ մի լավ ցնցել»,- ասել էր Թանկյանը համերգի ժամանակ: Թանկյանը նախկինում նույնպես քննադատել է Հայաստանի ղեկավարությանը: Մասնավորապես, 2013 թ. Սերժ Սարգսյանի վիճահարույց վերընտրվելուց հետո երգիչը երկու բաց նամակ էր հղել նախագահին:

Եղան արդյոք արձագանքեր իշխանությունների կողմից, մեր հարցին աշխարհահռչակ ռոք երաժիշտը պատասխանեց. «Հայաստանի մասին էի մտածում, մեծ մորս ու հորս մասին էի մտածում, երբ այդ խոսքերն ասացի, ու բոլոր երկրներին, որոնք Հայաստանի հետ կապ ունեն, թե՛ շնորհակալություն ասացի, թե՛ իրենց պատասխանատվությունները հիշեցրի: Կառավարությունից այդպես էլ չեղան արձագանքներ»:

Աշխարհահռչակ ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, ով մասնակցել է Երեւանում Աֆրիկյանների շենքի պահպանման բողոքի ակցիաներին,  իր կատարումներով սատարելով ակտիվիստներին, ասաց, որ Հայաստանը դեռ զղջալու է այդ շենքը քանդելու համար:

«Մի օրինակ եմ ուզում բերել, որ ցանկացած եվրոպական քաղաք չի քանդում իր ունեցածը, իրենք միշտ վերանորոգում են: Երբ գնում ես Թուլուզ կամ Փարիզ, տեսնում ես, որ կարող են նոր ճարտարապետական կոթող կառուցել, բայց հինը պահպանում են: Այդ պահպանողականությունը մեզ մոտ չկա: Հետո մենք զղջալու ենք դրա համար»,նշեց երաժիշտը:

Կարդացեք նաև

Back to top button