Միջազգային
Օլանդ-Ալիեւ հանդիպմանը քննարկվել է ԼՂՀ խնդիրը
Բաքու մեկնած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործընթացը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հանդիպման ժամանակ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացում վերջին իրավիճակի շուրջ: Ալիեւը գոհունակություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ակտիվ դերակատարության առնչությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաքու է մեկնել Երեւանից, որտեղ Օլանդը հանդիպել է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: