
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսն Առաջին համաշխարհային պատերազմում հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես 20- րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը, սակայն ձեռնպահ է մնացել այն որակել «ցեղասպանություն»,- հայտնում է Delfi գործակալությունը։
«Այսօր կարեւոր է հիշել 1,5 մլն սպանությունները որպես 20- րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը։ Սա է գլխավորը։ Իսկ մյուսները եկեք թողնենք պատմաբաններին, քաղաքական գործիչներին եւ մյուսներին, որպեսզի քննարկեն»,- ասել է նա։
Լիտվայի խորհդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունել է 2005 թվականին։




