Ցեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագի հայտարարությունը դեռ ցեղասպանության ճանաչում չէ

lianaeghiazaryan
Միջազգային ամենաառաջատար լրատվամիջոցները հեղեղված են Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին լուրերով: Դրանց մեջ նաեւ ապատեղեկատվություն է տեղ գտել այն մասին, որ Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Իրականում,   այո, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ու Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթը 1915-ի դեպքերն անվանել են Ցեղասպանություն,  սակայն որպես ճշտում ընդգծենք` Բունդեսթագը Ցեղասպանություն եզրույթը պարունակող բանաձեւն ուղարկել է արտաքին գործերի հանձնաժողովի վերջնական քննարկմանը: Այդ բանաձեւը դեռ ընթացակարգեր ունի անցնելու` մինչեւ վերջնական հաստատումը: Լրատվամիջոցները, սակայն, շտապում են իրադարձություններից առաջ ընկնել ու իրենց առաջին էջերում արդեն գրում են` Բունդեսթագը հայկական կոտորածին Ցեղասպանություն անունն է տալիս:

Գերմանիայի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանություններին Ցեղասպանություն անունը տվող բանաձեւի վերջնական քննարկումը թողեց Բունդեսթագի արտաքին հարցերի հանձնաժողովին, որի նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին: Հենց այդ նիստում պետք է բանավոր պատասխաններ հնչեցվեն այսօր ներկայացված 9 ելույթներին, ինչին եւ, ինչպես սպասվում է, կհաջորդի վերջնական բանաձեւի հաստատումը:

 

Back to top button