Ցեղասպանություն 100Քաղաքական

Սկսվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաշտոնական արարողությունը

hasmikdilanyan
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սկսվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաշտոնական արարողությունը, որին մասնակցում են ՀՀ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսները: ՀՀ նախագահին Սերժ Սարգսյանին են մոտենում պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները: Հայտնի է, որ արարողությունների ն մասնակցում է 60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Սերբիայի և Կիպրոսի նախագահները: ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու Հայաստան ժամանած պատվիրակությունների ղեկավարները մոտենում են խորհրդանշական անմոռուկով ծաղկեպսակին եւ մեկական ծաղիկ ավելացնում այդ ծաղկեպսակում: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկը: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Ընտրված գույները, ըստ Վ. Սարգսյանի, նույնպես խորրդանշական են. անցյալի, ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն:

Սև գույը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու հիշողությունը ցեղասպանության մասին` անցյալ: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից լինելն է` ներկա: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն մանուշակագույնը լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող հայ եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում` ապագա: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով` հավերժություն:

Ծաղկի հինգ թերթիկները այն հինգ մայրցամաքներն են, որտեղ հայ գաղթականները հայտնվեցին` ստեղծելով հայկական համայնքներ` ձևավորելով հայկական սփյուռք: Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունք է տարվել նաեւ երեկ Էջմիածնում քողազերծված եւ օծված Հայոց Ցեղասպանության նահատակներին պատկերող Սրբապատկերը:

Back to top button