Ցեղասպանություն 100Քաղաքական

Վարչապետը դիմել է կանադահայությանը

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուղերձով դիմել է կանադահայությանը։ «Այս օրը մենք հիշում ենք Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ 1915- ի սարսափելի կորուստները, հատկապես սարսափելի տառապանքները, որ բաժին է ընկել հայ ժողովրդին 100 տարի առաջ։ Կանադայի եւ Սենատը, եւ Ներկայացուցիչների պալատն այդ իրադարձություններին նվիրված բանաձեւում այն բնորոշել է որպես ցեղասպանություն»,- նշել է վարչապետը։

Այս օրը, որ մենք նշում ենք, ոչ թե անցյալը մեղադրելու, այլ լավ ապագայի ուղիի սպասելիքների համար է։ Այն մեզ հիշեցնում է, թե ինչու պիտի հավատարիմ մնանք այսօրվա աշխարհում մարդու իրավունքները եւ ժողովրդավարական ազատությունները հարգելու պայքարին։

Այսօր հայկական եւ թուրքական ծագմամբ կանադացիները ապրում են միասին՝ կիսելով հանդուրժողականության եւ թափանցիկության մեր արժեքները։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային այդ ոգով վերսկսել կարգավորման արձանագրությունների շուրջ քննարկումները, հաշտեցման ուղիներ փնտրել՝ այդ թվում սահմանները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ 1915թ. իրադարձությունների շուրջ երկխոսություն ծավալելու միջոցով։

Հիշատակի այս օրը մենք բարձր ենք գնահատում այն մարդկանց, որոնք համարձակորեն ուսումնասիրում են պատմությունը՝ ձգտելով հասնել փոխըմբռնման եւ բարի կամքի։

Ես միանում եմ բոլոր կանադացիներին՝, հատկապես հայերին, հիշելով անցյալը եւ խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի հույս փայփայելով»,- ասել է Հարպերը։

Back to top button