Միջազգային

Բան Կի Մունը կժամանի Մոսկվա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կժամանի Մոսկվա՝ մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու, գրում է ТАСС գործակալությունը:

«Սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը: Նա հրավիրվել էր մասնակցելու Հաղթանակին նվիրված միջոցառումներին: Մենք ակնկալում ենք, որ Բան Կի Մունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կժամանեն Մոսկվա», — ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

Ավելի վաղ հաստատվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությունը շքերթին:

Back to top button