Ուշակովը ներկայացրել է նախագահ Պուտինի երեւանյան այցի օրակարգը
Ռուսաստանի նախագահը այսօր երեկոյան ժամանում է Հայաստան։ Վաղը Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Երևանում նա երկկողմ հանդիպներ է անցկացնելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Սերժ Սարգսյան- Վլադիմիր Պուտին բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանական՝ ներառյալ քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրները:
«Երևան այցի օրակարգում Ռուսաստանի նախագահի այցելությունն է Հայոց ցեզասպանության զոհերի հուշակոթող, այնուհետև Ռուսաստանի նախագահը հանդես կգա ելույթով, ավելի ուշ կկայանան հանդիպումները հայ և ֆրանսիացի պաշտոնակիցների հետ»,- օրակարգը մանրամասնել է Յուրի Ոիշակովը:
ՌԻԱ- Նովոստի գործակալությանը Կրեմլից նաև հայտնել են, որ երևանյան այցի ընթացքում ակնկալում են Մոսկվայի և Փարիզի միջև արդյունավետ քննարկումներ, մասնավորապես ուկրաինական ճգնաժամի, Մինսկի պայմանավորվածությունների իրացման և «Միստրալների» հարցով:
«Սպասվում է շատ կարևոր հանդիպում՝ հաշվի առնելով փետրվարի 19-ի մինսկյան համաձայնությունների իրացումը խթանելու անհրաժեշտությունը: Երևանյան բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը կքննարկեն նաև միջազգային օրակարգի մյուս կարևոր հարցրեը, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը: