
«Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է անաչառ եւ հետեւողական. ազգային պատկանելությամբ պայմանավորված զանգվածային ոչնչացումները չեն կարող արդարացվել։ Միջազգային հանրությունը կոչված է անել ամեն բան, որպեսզի նման վայրագությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին։
Ռուսաստանի նախագահն արձանագրլով, որ «1915 թ ապրիլի 24- ը վշտալի տարեթիվ է՝ կապված մարդկության պատմության ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայոց ցեղասպանության հետ», նշել է, որ «հայերի նոր սերունը եւ տարածաշրջանի մյուս ժողովուրդները պետք է ապրեն խաղաղությամբ եւ համաձայնությամբ ՝ չիմանալով սարսափները, որոնց բերում է կրոնական թշնամության, ագրեսիվ ազգայնամոլության եւ անհանդուրժողականության հրահրումը։»։




