Մշակույթ

Դիարբեքիրի սուրբ Եկեղեցին ԵՄ մշակութային ժառանգություն

Դիարբեքիրի (Տիգրանակերտի) սուրբ Կիրակոս  եկեղեցին արժանացել է ԵՄ մշակութային ժառանգության մրցանակի , հայտնում է «Անատոլու» գործակալությունը

«Այս եկեղեցին պետք է հայտնի լինի ողջ աշխարհին»,- ասել է սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Երգյուն Այիկը։

Հայկական ճարտարապետական այս կոթողը կառուցվել է 1376 թվականին եւ վերականգնվել 2011- ին։ Այիկը ընդգծել է, որ ինքն ուրախ է, որ այն փրկվել է կործանմուից եւ նշել, որ վեց տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ կարելի է վերանորոգել։

«ԱՄՆ- ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ Նիդեռլանդներից հայերը գալիս են այստեղ, այցելում եկեղեցի»,- ասել է Այիկը՝ նշելով, որ եկեղեցական համալիրը ներդրում է տարածաշրջանում զբոսաշրջանի զարգացման գործին։

ԵՄ մշակութային ժառանգության մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի 11- ին Օսլոյում։

Back to top button