
Պետդուման հնարավոր է ապրիլի 24- ին ընդունի Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն, ՏԱՍՍ- գործակալությանը հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցնեի հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակում է եւ Պետդումայի քննարկման է պատրաստվում ներկայացնել իր ղեկավարած հանձնաժողովը։ «Հինգշաբթի մենք նախագծի հարցով կհավաքվենք հանձնաժովի նիստի եւ փաստաթուղթը հաստատման կներկայացնենք դումայի խորհրդին։ Կառաջարկենք հայտարարությունն ընդունել Պետդումայի նիսում ուրբաթ` ապրիլի 24- ին»,- հայտարարել է նա։
Փաստաթղթում մասնավորապես առաջարկվում է «խորը կարեկցանք հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ այն ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում ողբերգական իրադարձությունների ժամանակ»։




