ՄիջազգայինՑեղասպանություն 100

Դավութօղլուն խնդրել է Մերկելին չօգտագործել «ցեղասպանություն» բառը

marlenahovsepyan
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անձնապես խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում չներառել «ցեղասպանություն» բառը: Այս մասին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Հրապարակման համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազանգ, որի ընթացքում Դավութօղլուն փորձել է հիմնավորել, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը տեղին չէ, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարբերականը նշում է, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական դիրքորոշումն է:

Կարդացեք նաև

Back to top button