

Հայաստանը պաշտպանում է մի արդար խնդիր, որի պատճառով կորցրեց իր 1.5 մլն զավակներին, գրեթե նույնքանն էլ տեղահանվեցին, «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր ասել է Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ ալ Լահամին։
«Բոլորը համաձայն են, որ հայ ժողովրդի, ցեղասպանության խնդիրը արդար է, սակայն, դժբախտաբար, աշխարհը միասնական չէ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ»,- նշել է նա։




