Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վիրահայ համայնքը միլիոն ու կես անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և տարածաշրջաններում՝ ոճրագործների կողմից ապականված արդարությունը վերականգնելու և մարդկությանը վերադարձնելու կոչով: Միջոցառումների շարքը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում:
Առաջիկայում Թբիլիսիում անցկացվելիք մասշտաբային միջոցառումներն են.
1. 2015 թվականի ապրիլի 23-ին, երեկոյան ժամը 17:30-19:15, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող Սրբադասման արարողության ուղիղ հեռարձակում, և նույն օրը, ժամը 19:15-ին Վիրահայոց թեմի եկեղեցիների և քույր եկեղեցիների զանգերը կհնչեն 100 անգամ (հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի 18),2. 2015 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Վրաստանի բոլոր հայ ընտանիքների լուսամուտներին մոմեր կվառվեն՝ ի նշան համերաշխության և ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների,3. 2015 թվականի ապրիլի 24-ին, ժամը 11:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կկատարվի Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի պատարագ (հասցե՝ ք. Թբիլիսի, Արմազի 18),

4. 2015 թվականի ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին կանցկացվի բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ (հասցե՝ Թբիլիսի, Ճավճավաձե պողոտա 35)
Կոչ ենք անում բոլոր հայերին և բարեկամ ժողովուրդներին միանալ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին: