ՄիջազգայինՑեղասպանություն 100

Դավութօղլուն սպառնում է

marlenahovsepyan
Թուրքիայի վարչապետի այսօրվա բառապաշարում արդեն սպառնալիքներն են. Ահմեդ Դավութօղլուն նախազգուշացրել է զերծ մնալ Հայող ցեղասպանության քաղաքական գնահատականներից: «1915 թվականի իրադարձություններին քաղաքական գնահատական տալը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների»,  Milliyet պարբերականի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի վարչապետը: Դավութօղլուն նշել է, թե Անկարան կոչ է անում մոռանալ հայերի և թուրքերի ընդհանուր ցավի մասին, մինչդեռ հայկական Սփյուռքը քարոզում է թշնամություն Թուրքիայի հանդեպ:

Դե իսկ  թիվ մեկ դիվանագետի մակարդակով Անկարան երկխոսության կոչեր է հնչեցնում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Աշխատանքներ են տարվում երկու հինավուրց ժողորվուրդների միջև, որոնք դարեր շարունակ ապրել են հաշտ և համերաշխ՝ անջրպետը հաղթահարելու ուղղությամբ: Մենք չենք կարող մեզ թույլ տար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու շռայլություն»,- Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնի Կարնեգի կենտրում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Չավուշօղլուն ընդգծել է, թե Անկարան շարունակելու է 1915 թվականի դեպքերի պատմական ուսումնասիրությունն ու քաղաքական կուրսը՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Կարդացեք նաև

Back to top button