ՄիջազգայինՑեղասպանություն 100

Ապրիլի 24-ին կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Դրա մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

Back to top button