
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ապրիլի 24-ին ընդառաջ այսօր Վաշինգտոնում առանցքային հանդիպումներ է անցկացնում, գրում է թուրքական «Հուրրիեթ»- ը։
Ըստ թերթի ունեցած տեղեկությունների՝ ամերիկյան վարչակազմն այսօր Չավուշօղլուին կտեղեկացնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սպասվող ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, մասնավորապես՝ նշելով, թե նախագահը «ցեղասպանություն» կասի՞, թե՞ ոչ:
Պարբերականը անդրադառնալով Ահմեդ Դավութօղլուի ուղերձին գրում ե, որ այդ քայլով նա փորձել է կանխել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օբամայի դիրքորոշման մասին, սակայն, Թուրքիային հայտնի կդառնա այսօր:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Վաշինգտոն հրավիրված Մևլութ Չավուշօղլուն այսօր կտեղեկանա՝ արդյո՞ք Օբաման ապրիլի 24-ին կասի «ցեղասպանություն»: Քերիից բացի Չավուշօղլուն այսօր հանդիպելու է նաև Սպիտակ տան միջազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի հետ:




