
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի սպառնալիք է Եվրոպական հարևանության քաղաքականությանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ- ն։
Նրա խոսքով՝ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծել «Արևելյան գործընկերության» ողջ տարածքում: Բոլոր հակամարտությունները տեղի են ունեցել նման սցենարով՝ ունենալով ծանր հետևանքներ:
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք մնալ Եվրոպական հարևանության քաղաքականությանը՝ խոչընդոտելով դրա լիակատար իրագործմանը: Եկել է ժամանակը միասնական դիրքորոշում հայտնելու տարածաշրջանի բոլոր հակամարտությունների վերաբերյալ: Մենք ԵՄ-ից հստակ պատասխան ենք ակնկալում տարածաշրջանում առկա մարտահրավերների առնչությամբ»,-հայտարարել է նա:
Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ համաձայնագրին ուղղված աշխատանքները:




