
Երևանի ժամանակով ժամը 14:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Երևան-Մոսկվա ինքնաթիռը, որով Հայաստան ժամանեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները` Սերժ Թանկյանի հետ միասին:
Հիշեցնենք, որ նախօրերին Մոսկվայում կայացել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան: Այն ստեղծվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ծագումով հայ ամերիկացի կինոգործիչների կողմից։




