Թուրքիան կիսում է հայերի ցավը. Դավութօղլուն խնդրահարույց է համարում պատասխանատվությունը միայն թուրքերի վրա դնելը
Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, որոնց ծնողներն ու նախնիները սպանվել են Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այսօր ասել է Թուրքիայի վարչապտ Ահմեդ Դավութօղլուն։
«Մենք եւս մեկ անգամ հարգանքով հիշում ենք եւ կիսում ենք այն օսմանցի հայերի երախաների եւ թոռների ցավը, ովքեր կորցրին իրենց կյանքը 1915- ի տեղահանմության ժամանակ»,- ասված է Դավութօղլուի այս ողբերգության 100- ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ։
Ըստ Ֆրանս պրեսի՝ Դավոթօղլուն եւս մեկ անգամ հստակեցրել է, որ Թուրքիան չի ճանաչում դա որպես ցեղասպանություն։ «Այդ ամենը մի բառով արտահայտելը եւ սերունդների պատասխանատվությունը միայն թուրք ազգի վրա դնելը իրավաբանորեն եւ բարոյապես խնդրահարույց է»,- ասել է նա։
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Օսմանյան կայսրության հայերը կհիշատակվեն հայկական պատրիարքարանի կողմից ապրիլի 24- ին անցկացվող հատուկ արարողության ժամանակ
Դավութօղլուն նշել է, որ թուրքերը եւ հայերը պետք է բուժեն իրենց վերքերը եւ վերահաստատեն մարդկային հարաբերությունները։