ՀասարակությունՑեղասպանություն 100

20-րդ դարի հանցագործության մասին խոսեցին աշակերտները

arminegevorgyan
Հայության ճակատին դաջված սև, խոշոր սպին 100 տարի հետո էլ կմնա բոլորի հիշողության մեջ, սա ազգի դաստիարակության հիմքում է, որ տարածվում է կրթօջախից դեպի ընտանիք։  Լևոն  Շանթի անվան դպրոցում այսօր Ցեղսապանության 100 ամյա տարելիցին նվիրված միջոցառում էր: 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից  մեկի մասին խոսեցին աշակերտները։ Փուլ առ փուլ ներկայացրին Երիտթուրքերի հայաթափման ծրագիրն ու մարդկային պատկերացման սահմաններից դուրս գտնվող թուրքական իշխանությունների քայլերը։

 

 

Փոքր ժողովուրդները ճակատագիրը միշտ էլ  վտնագի եզրին է եղել: Նրանք իրենց ողջ կայքի ընթացքում միշտ պայքարել են ինքնության համար: Ու նրանց պայքարը եղել է ապրելակերպ: Լևոն Շանթի  թիվ 4 միջնակարգ դպրոցում այսօր կազմակերպվել է  Հայոց Ցեղասպանոթյան 100 ամյա տարելիցին նվիրված ցերեկույթ, հիմքում ոչ թե ողբն ու լաց էր, այլ ապրելու ապրիլը: Այն հայի ինքնության  պահպանման խնդիր էր ու ոգու կռիվ:

Մեկ ժամվա ընթացքում  աշակերտները  պատմական էքսկուրս կատարեցին` ներկայացնելով 1915 թ պատմական դեպքերը, հասան մինչև  Թալեաթի սպանությունը ու Թեհլերյանի դատավարությունը: Ու կարմիր թելի նման  գնում էր այն գիծը, որ հայը չպարտվող ու ոգեղեն տեսակ է չկար այն գաղափարը որ մենք  մորթված ժողովուրդ ենք  ու մենք պետք է ուենանք  այդ հոգեբանությունը:

Այլ  միջոցառման միջոցով վեր հանվում ու ներկայցվում հայի պայքարող ու չերկնչող տեսակին: Միջոցառման  կազմակերպիչ  Նաիրա Սիմոնյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրուցում նշեց, որ  մեր դպրոցների գերխնդիրը հայրենասիրություն տարածելը չէ, այլ ռազմահայրենասիրություն:

«Ով պահպանում է իր հայրենիքի ազգային արժեքները, տեր է ապագային: Մենք այնքան եք հզորացել, որ կոփել ենք մեր շերեփը ու  այլևս թղթից չէ»,-ասում դպրոցի տնօրեն Անահիտ  Վարդանյանը:

Կարդացեք նաև

Back to top button