
Պաշտոնական Օսլոն Մոսկվայից պահանջել է պարզաբանել, թե ինչու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում հայտնված Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելել Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզի։
Ռոգոզինը Շպիցբերգեն էր այցելել Հյուսիսային բևեռում ռուսական կայան ուղևորվելու ճանապարհին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նորվեգական իշխանությունների արձագանքն անվանել է միջազգային իրավունքի տեսանկյունից անհասկանալի և անհեթեթ։




