ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական
Պուտինը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, ասված է Կրեմլի պաշտոնական կայքում: Այցի շրջանակներում ՌԴ նախագահը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգային հարցեր, ինտեգրացիոն միությունների համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրներ: