
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չի լինի Մոսկվայում մայիսի 9- ին կայանալիք Հաղթանակի շքերթին։ Նա ռազմական շքերթը կընդունի Մինսկում։ Բելառուսի նախագահը նշել է, որ շքերթը կարող է ընդունել միայն գերագույն գլխավոր հրամանատարը, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։
Լուկաշենկոն Մոսկվա կայցելի մայիսի 7- 8- ին։ «Ես կաշխատեմ մայիսի 8- ին, անգամ գիշերը, վերադառնալ տուն եւ մայիսի 9- ին անցկացնել շքերթը»,- ասել է նա։
Ըստ «Բելիտա»- ի՝ Լուկաշենկոն քննադատել է այն քաղաքական գործիչներին, որոնք Մոսկվա չեն գնալու այլ պատճառներով։




