Միջազգային

Լուկաշենկո. ԵՄ- ն չի կարող չնկատել ԵՏՄ- ին

Անհրաժեշտ Է, որպեսզի  Եվրամիությունը որոշի  Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության մի քանի գերակա ուղղությունները, հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով, եթե Եվրոպայում  որեւԷ մեկը կարծում Է, թե նորաստեղծ միավորումը   կարելի Է չնկատել, ապա սխալվում է:

Լուկաշենկոյի հայտարարությունները հնչել են  ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձակատար  Յոհանես Հանի հետ այսօր Մինսկում կայացած հանդիպման ընթացքում: Լուկաշենկոն ուշադրություն Է հրավիրել  այն փաստի վրա, որ այսօր միավորման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի շատ` հատկապես ասիական երկրներ։

Բելառուսի նախագահը նաեւ համագործակցության հույս Է հայտնել ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ ռազմաքաղաքական միավորումների  միջեւ:Յոհանես Հանը ժամանել է Մինսկ՝ «Արևելյան գործընկերության»՝  մայիսին Ռիգայում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստման հարցերը քննարկելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button