ՍպորտՑեղասպանություն 100

Հայը՝ օսմանյան կայսրության մարզական լրագրության հիմնադիր

arammanukyan

Պատմական փաստերը ապացուցում են, որ հայերը եղել են Օսմանյան կայսրության մարզական կյանքի հիմնադիրները: Հայկական տարբեր մարզական ակումբներ, որոնք 100-ից ավելի են եղել նշանակալից ավանդ են ունեցել Օսմանյան կայսրության սպորտի զարգացման գործում: Նույնիսկ այսօրվա ֆուտբոլի տարածողներն ու զարգացնողները հայեր են եղել:

 

Նրանցից մեկը  Շավարշ Քրիսյան էր, ով հանդիսանում է «Հոմենըթմեն» մարզական ակումբի և ֆուտբոլի լիգայի հիմնադիրներից մեկը: Քրիսյանը եղել է անվանի մանկավարժ, գրող հրապարակախոս, լրագրող, Օսմանյան կայսրության առաջին մարզական ուղղվածությունն ունեցող «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը, խթանելով նաև մարզական լրագրության զարգացմանը:

marmnamarz-1911-1

Ի դեպ, այս հանդեսը ահռելի ավանդ ունեցավ առաջին հերթին  հայական սպորտի զարգացման գործում: Առաջին անգամ հրապարակվելով 1911 թվականին հանդեսի խմբակրազմը մեծ հեղինակություն ձեռք բերեց հայության շրջանում:  Ամսաթերթը տպագրում էր տարբեր տեսակի ֆիզիկական վարժությունների ուղեցույցներ, այն ժամանակվա համաշխարհային սպորտային նվաճումների մասին բցառիկ տեղեկություններ, լուսանկարներ և այլ օգտակար նյութեր: «Մարմնամարզի» ջանքերով 1912թ. Կ.Պոլսում անցկացվում է հայկական օլիմպիական խաղերը, որոնք մեծ ոգևորություն և արձագանք էին ստանում: Հանդեսը ձեռնամուխ եղավ նաև հայկական տարբեր գավառներում մարզական ակումբներ ստեղծելուն ինչն իսկապես ազգանվեր գործ էր: Շավարշ Քրիսյանը, լինելով մարզիկ և մարմնամարզության ուսուցիչ, խիստ կարևորում էր ֆիզիկական ուժի զարգացումը: Հայկական ակումբների կայացումը, ըստ նրա, առաջնային էր նաև  ռազմական ծառայությունում  հաջողության հասնելու համար:

Ցավոք, նման ազգանվեր մարդը խանգարում էր թուրքերին իրենց ոճրագործության ճանապարհին և  1915 թվականի օգոստոսի 15-ին Շավարշ Քրիսյանը գնդակահարվեց: 1915 թվականի Ցեղասպանությունից անցել է 100 տարի, բայց մենք չենք մոռացել, մենք հիշում ենք, մենք պահանջում ենք, մենք երբեք չենք մոռանա:

Back to top button